ԿարևորՄիջազգային

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի

Թուրքիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել, ավելի քան 770-ը վնասվածքներ են ստացել: Tass.ru-ի փոխանցմամբ` այս մասին այսօր հայտարարել է երկրի առողջապահության նախարարը:

Ավելի վաղ Reuters- ը տեղեկատվություն էր տարածել 18 զոհվածի և ավելի քան 500 տուժածների մասին:

6.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել ուրբաթ օրը՝ տեղական ժամանակով 20: 55-ին՝ Արևելյան Էլազիգ նահանգում, որի բնակչությունը մոտավորապես 400 հազար մարդ է: Ցնցումները զգացվել են երկրի շատ շրջաններում, ինչպես նաև Իսրայելում, Իրաքում և Սիրիայում:

Ցուցադրել ավելի
Back to top button