ԿարևորՔաղաքական

ԱՀ նախագահի թեկնածուները շարունակում են արձագանքել Նիկոլ Փաշինյանի կոչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Կապանում կայացած մամուլի ասուլիսում Ղարաբաղյան խնդրի հետ կապված իրենց ուղղված կոչին արձաքանել են նաև Արցախի նախագահի թեկնածուներ Մասիս Մայիլանն ու Հայկ Խանումյանը

Մասիս Մայիլյանի արձագանքը

Ներկայացրել բանակցային գործընթացի նկատմամբ ունեցած իր դիրքորոշումը՝ Մայիլյանը գրել է․ «Ընդունում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «չելենջը» և մեկ անգամ ևս իմ հստակ դիրքորոշումն եմ հայտնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացում միջնորդների առաջարկած հիմնական սկզբունքների վերաբերյալ։ 2009-ի հուլիսին հրապարակված կարգավորման 3 սկզբունքներին ու 6 տարրերին Արցախից առաջինն եմ քննադատաբար արձագանքել՝ նշելով դրանց կիրառումից բխող վտանգներն ու մարտահրավերները, և ցայսօր մնում եմ նույն կարծիքին։  

Թե տարիներ շարունակ փորձագիտական մակարդակով և թե արտգործնախարի պաշտոնում միջնորդների հետ հանդիպումների և հրապարակային ելույթների ու հարցազրույցների ժամանակ բազմիցս նշել եմ, որ առաջարկված սկզբունքները հնացել են և վերանայման կարիք ունեն»։

Հայկ Խանումյանի արձագանքը

«Ես և Ազգային վերածնունդ կուսակցությունը ղարաբաղյան խնդրի լուծումը տեսնում ենք առնվազն ներկայիս տարածքով և բազմակի բնակչությամբ Արցախի մեջ: Մեզ համար անընդունելի է ցանկացած ժառանգություն, ցանկացած փաստաթուղթ, որտեղ խոսք է գնում տարածքային զիջումների մասին: Խաղաղության ապահովումը հնարավոր ենք համարում միայն հզոր բանակով և թշնամուն խաղաղություն պարտադրելով, ինչի համատեքստում ողջունել ենք ՀՀ նոր իշխանությունների կողմից ռազմական ծախսերի ավելացումը, նոր սպառազինությունների գնումը, բանակային նոր ենթակառուցվածքների ստեղծումը և զինծառայողների սոցիալական վիճակի բարելավումը:

ՀՀ զինված ուժերից բացի այլ երկրի զինուժի ներկայությունն Արցախում անթույլատրելի է և այս առումով մերժում ենք խաղաղապահության ցանկացած գաղափար. միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ ժամանակակից աշխարհում խաղաղապահների ներկայությամբ անգամ ցեղասպանություններ են տեղի ունեցել»,-գրել է ԱՀ նախագահի թեկնածուն:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին արձագանքել էին  նաև ԱՀ նախագահի թեկնածուներ Աշոտ Ղուլյանը, Արայիկ Հարությունյանը։ 

Ցուցադրել ավելի
Back to top button
Close