ԿարևորՀասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակով ստեղծվել է Բալթյան երկրների հայոց թեմը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի՝ այսօրվա Հայրապետական սրբատառ կոնդակով Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի Հանրապետությունների հայկական եկեղեցական համայնքների՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից առանձնացումով ստեղծվել է Բալթյան երկրների հայոց թեմը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվության ծառայությունը հայտնում է, որ նորաստեղծ թեմի առաջնորդ է նշանակվել Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

Back to top button