ԿարևորՀասարակություն

Ազբեստե տանքիներն աստիճանաբար կփոխվեն

Զարգացած երկրները վաղուց հրաժարվել են ազբեստից։ Նույնիսկ  դրա հայտնաբերման  դեպքում հատուկ  տեսչության աշխատակիցները դիմակներով մոտենում և վնասազերծում են տարածքը։ Հայաստանում, սակայն, դեռևս կան տանիքներ, որոնք ազբեստից են։ 

Հայաստանում  դեռևս կան  բազմաբնակարան շենքեր, որոնց կտուրները ոչ թե թիթեղից, այլ ազբեստից են։  Ազբեստը  թելանման բյուրեղ է, որն օգտագործվում է  շինարարության մեջ։  Թեև այս շինանյութի արտադրությունն ու ներմուծումը մեր երկիր  օրենքով արգելվում է, սակայն  դեռևս կան  Խորհրդային Միությունից մնացած ազբեստե կտուրներ։   Երևանի քաղաքապետարանը  չունի կատարած հաշվարկներ, թե բազմաբնակարան շենքերի քանի տոկոսն են  ազբեստից։

Նույնսիկ այս տարի նախատեսել են  կապիտալ վերանորոգել  30 շենք, որոնց մոտ  27.100 քմ տարածք զբաղեցնող կտուրները  ևս վերանորոգվելու են, սակայն սրանց դեպքում էլ չկան  նման հաշվարկներ իրականացրած, ասում է կոմունալ տնտեսության վարչության  բազմաբնակարան շենքերի  կառավարման մարմինների հետ  աշխատանքների  բաժնի պետ  Հարություն Խաչատրյանը։

Երևանում թեք տանիքներով շենքերը 2300–ն են։ Տարիների ընթացքում  տարբեր ծրագրերով  իրականացվել են   թեք տանիքների  հիմնանորոգման  և նաև մասնակի վերանորոգման աշխատանքներ, որոնք  փոխարինվում են  թիթեղյա ծածկերով։ Թեև քաղաքապետարանը չունի  ազբեստյա տանիքները փոխելու ծրագիր, սակայն ուշադրություն են դարձնում, որպեսզի ազատվեն ազբեստե տանիքներից, ասում է Հարություն Խաչատրյանը։ Ամեն տարի բյուջեի միջոցներով  նախատեսվում են համապատասխան գումարներ դրանց փոխարինման համար։ Այս տարին ևս բացառություն չէ։ 

«Մոտավորապես շուրջ 150 մլն դրամի մասին է խոսքը։ Այդքան գումարի թիթեղ է ձեռք բերվելու  5 վարչական շրջանների համար։ Եվ ծրագիրը  թեք տանիքների  փոխարինման տվյալ վարչական շրջաններում Երևանի միջոցների հաշվին իրականացվելու է  նման ձևով: Աջափնյակ,  Արաբկիր, Նոր Նորք, Շենգավիթ և Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջաններում»։

Տվյալ նյութը չի համապատասխանում այն չափանիշներին, որոնք անհրաժեշտ են  շենքի  պահպանման համար։ Այն ոչ միայն արդյունավետ շինանյութ չի, այլեւ վտանգավոր է առողջության համար, ավելին՝ քաղցկեղածին է։ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի, հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյան

«Ազբեստն ազդում է իր մանրաթելերի միջոցով։ Այն սիլիկային մանրաթելերից կազմված միացություն է և նրա միացություններն օդի, փոշու միջոցով  անցնում են մեր օրգանիզմ և առաջացնում են  թոքի տարբեր հիվանդություններ՝ ընդհուպ քաղցկեղ»։

Դեռևս 2005 թվականին  ԱՀԿ–ն  հանդես է եկել  բոլոր երկրներում ազբեստի շրջանառությունն արգելելու կոչով։ Թե Հայաստանում թոքերի քաղցկեղի քանի տոկոսն է ազբեստի հետևանք, առողջապահության նախարարության մասնագետը դժվարացավ ասել, քանի որ քաղցկեղի առաջացման պատճառները բազմազան են՝ սկսած ծխախոտից մինչև  անառողջ կենսակերպ և ժառանգականություն։ 

Back to top button