ԿարևորՀասարակություն

Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերում ԵՄ-ն շարունակում է զարգացման ծրագրերը

Եվրոպական միությունը պատրաստ է հետագայում ևս աջակցել ՀՀ մարզերի զարգացմանը:

Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԵՀ Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը և ԱԳԵԾ Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավարի տեղակալ Դիրկ Լորենցը և Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը հանդիպում են ունեցել ՀՀ հյուսիսային 3 մարզերի ղեկավարների՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ:

Կողմերը քննարկել են հյուսիսային մարզերի զարգացմանն ուղղված ԵՄ-ն կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև նորարարության և ստեղծարար արդյունաբերության, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության հետագա խորացման հեռանկարները:

Ցուցադրել ավելի
Back to top button