ԿարևորՀասարակություն

ՀՔԾ–ն պատասխանել է Թովմասյանի պաշտպանի հայտարարությանը

ՀՔԾ–ն հայտարարություն է տարածել, որով հերքում է Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանի հայտարարությունը, թե Թովմասյանին և նրա պաշտպանական թիմին հնարավորություն չի տրվում ծանոթանալ ՍԴ նախագահի բնակարանում խուզարկություն իրականացնելու մասին` դատարանի որոշմանը։ Մակինյանն ավելի վաղ լրագրողներին ասել էր, որ հենց այդ պատճառով խուզարկություն դեռ չի իրականացվում։

«Հաշվի առնելով հանրության կողմից օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու իրավունքը` անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանի հայտարարությունը, թե իբր Հրայր Թովմասյանին և նրա պաշտպանական թիմին հնարավորություն չի տրվում ծանոթանալ Հ. Թովմասյանի բնակարանում խուզարկություն իրականացնելու մասին դատարանի որոշմանը, ակնհայտ ապատեղեկատվություն է: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ քննիչի կողմից խուզարկությանը մասնակցող անձանց, այդ թվում` պաշտպանական թիմին հնարավորություն է տրվել  քրեադատավարական օրենքով սահմանված կարգով ծանոթանալ որոշմանը:  Ա. Մակինյանի վերը նշված հայտարարությունը նպատակ է հետապնդում ընդամենը խոչընդոտել քննչական գործողութան իրականացմանը:

Վերոգրյալը հաշվի առնելով` Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմին հորդորում ենք գործել օրենքի սահմաններում և զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող ու հանրությանն ապակողմնորոշող հայտարարություններ հնչեցնելուց»,- ասված է հայտարարությունում:

ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Տես նաև՝ ՀՔԾ-ն խուզարկում է Հրայր Թովմասյանի բնակարանը

Ցուցադրել ավելի
Back to top button