ԿարևորՄշակույթ

«Կոմիտաս 150. հետգրություն». համերգ-ռադիոհաղորդում (ամբողջական տեսագրություն)

Հունվարի 23-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հանրային ռադիոն ներկայացրեց համերգային նոր ձևաչափ՝ համերգ-ռադիոհաղորդում:

Հենց համերգասրահի բեմից Հանրային ռադիոյի երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագիր Ալիսա Քալանթարյանը և «Երաժշտական եռանկյունի» հաղորդաշարի հեղինակ-վարող, կոմպոզիտոր Վահան Արծրունին հանրայինի Առաջին ծրագրի ուղիղ եթերում վարեցին «Կոմիտաս 150. հետգրություն» համերգ- ռադիոհաղորդումը։

Եթերում  ռադիոլսողին և դահլիճում հավաքված հանդիսատեսին ներկայացվեցին նախորդ տարի Հանրային ռադիոյի ֆոնդային ձայնագրություններին մասնակցած 24 համույթների և կատարողների կոմիտասյան մեկնաբանությունները։

Ամիսներ առաջ Հանրային ռադիոն ներկայացրեց Կոմիտասի 150-ամյակին նվիրված հատուկ նախագիծ՝ եռասկավառակ ալբոմ, որում ընդգրկված է 150 րոպե ընդհանուր տևողությամբ 53 կատարում՝ ակադեմիական տարբերակներից մինչև ժամանակակից մշակումներ:

Կատարումները ձայնագրվել և մշակվել են Հանրային ռադիոյի նորաբաց «Ռադիո» ստուդիայում: Ներկայացվող համերգ-ռադիոհաղորդումը կոմիտասյան այդ նախագծի հետգրությունն է:

Նախագծի ղեկավար՝ Շավարշ Վարդանյան
Պրոդյուսեր՝ Էդգար Ամիրխանյան
Եթերի հեռարձակման պատասխանատու՝ Նազենի Չորեքչյան
Համակարգող՝ Արմինե Բազյան
Ավագ հնչյունային ռեժիսոր՝ Տիգրան Կուզիկյան
Հնչյունային ռեժիսոր՝ Արթուր Խաչատրյան
Ձայնային ինժեներ՝ Արտակ Ասիրյան
Ադմինիստրատոր՝ Ալինա Սարգսյան
Գլխավոր խորհրդատու՝ Վահան Արծրունի
Ընտրող հանձնաժողով՝ Վահան Արծրունի, Ալիսա Քալանթարյան, Արթուր Իսպիրյան
Հանրային ռադիոյի եթերի տեխնիկական պատասխանատուներ` Տիգրան Խանամիրյան, Խաչատուր Մարգարյան, Արմեն Հարությունյան, Մհեր Մարգարյան
Նկարահանումը՝ Հանրային հեռուստաընկերության

Ցուցադրել ավելի
Back to top button
Close