ԿարևորՀասարակություն
Արքայազն Չարլզն այցելել է Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի


Հունվարի 24-ին Մեծ Բրիտանիայի Արքայազն Չարլզն այցելել է Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի, որին դիմավորել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության լուսարարապետ Գերշ. Տ. Սեւան արք. Ղարիպեանը: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը։
Այցի առթիվ Երուսաղեմի Հայոց պատրիարքության անունից Արքայազն Չարլզին լուսարարապետ սրբազանը նվիրել է հայկական հախճապակյա ափսե: Սրբազան Հայրը նաեւ խոսել է Սուրբ Երկրում հայկական ներկայության եւ իրականացվող առաքելության մասին:
Խոսքի ավարտին Սրբազանը Հայրը հիշել է նաեւ Հիտլերի հայտնի խոսքը. «Ո՞վ է հիշում հայերի ցեղասպանությունը» եւ հույս հայտնել, որ արդարությունը կհարգվի: