Մտքի ուժը

Ակադեմիկոս Պարիս Հերունու Մեծ ռադիոդիտակն ու գիտական դպրոցը․ «Մտքի ուժը»

340 գիտական աշխատություն և 3 մատենագրություն: Հեղինակը հայ անվանի գիտնական, ակադեմիկոս Պարիս Հերունին է։ Նա լուրջ ուսումնասիրություններ է կատարել ոչ միայն ռադիոֆիզիակայի, այլև աստղագիտության ոլորտներում: Նա 4 աստղադիտակի մեթոդով հետազոտել է աշխարհի ամենահին աստղադիտարաններից մեկը՝ Քարահունջը, և պարզել, որ այն ավելի քան 7500 տարվա պատմություն ունի: 20–րդ դարի 70–ական թվականներից ակադեմիկոս Պարիս Հերունին շրջում էր Հայաստանում։ Նա հարմար տարածք էր փնտրում՝ Մեծ ռադիոդիտակի պատրաստման համար։ Պետք էր ստեղծել անտենային չափումների հիմք (պալիգոն)՝ տարածք, որտեղ հողից ու այլ շինություններից անդրադարձումները բացառված էին, տարածքը պետք է լիներ համապատասխան ենթակառուցվածքների կրող ՝ ոչ շատ մոտ, ոչ էլ շատ հեռու Երևանից։ Կային նաև այլ անհրաժեշտ պայմաններ՝ գիտական գործունեություն ծավալելու համար։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close