ԿարևորՏնտեսական

Կոռուպցիայի դեմ պայքարում բեկումնային արդյունք ենք գրանցել

Այսօր հեղինակավոր «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության կողմից հրապարակված Կոռուպցիայի ընկալման համաթվի 2019թ. արդյունքների համաձայն, Հայաստանի միավորը 35-ից բարձրացել է 42-ի, ինչի արդյունքում մեր դիրքը բարելավվել է 28 հորիզոնականով և 2018թ.-ին գրանցված 105-րդ տեղից բարձրացել ենք մինչև 77-րդ տեղը։

Զեկույցում ներառված է 180 երկիր: ԱՊՀ երկրների մեջ ամենամեծ առաջընթացը գրանցել է Հայաստանը:

«Սա ոչ միայն նշանակում է, որ մենք լուրջ և տեսանելի արդյունքներ ենք գրանցել համակարգային կոռուպցիայի հաղթահարման գործում, այլ նաև այն, որ տեղացի գործարարների և օտարերկրյա ներդրողների համար ստեղծել ենք առավել բարենպաստ և կոռուպցիայից ազատ բիզնես միջավայր։ Այս ուղղությամբ իրականացվող ինտենսիվ աշխատանքների արդյունքում ակնկալում ենք, որ Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկը կլինի տարածաշրջանում»,- գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Back to top button