Սփյուռքի ձայնը

Ռուսաստանաբնակ նկարիչ Ներսես Կիրակոսյանի «Հրաչյա Ներսիսյան» դիմանկարը հաղթել է մրցույթում․ «Սփյուռքի ձայնը»

Լիբանանում կազմվեց մասնագետների խմբիվ բաղկացած կառավարությունը: Այն ցուցարարների մերժմանն է արժանացել: Վարդինե Օհանյան-Գևորգյանը կներկայացնի Լիբանանի հայ համայնքը նորաստեղծ կառավարությունում: ՀՕՄ-ի աջակցությունը «Լիբանանի օգնության խաչին» ավելացել է: Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը 170 հազար դոլար է տրամադրել Լիբանանի հայկական դպրոցներին: «Ռադիոայգ» հայկական առցանց ռադիոկայանի պատասխանատու Շաքե Մանգասարյանի հարցազրույցը ամերիկաբնակ երգիչ Վաչե Սարգիսյանի հետ:
Հայաստանի կենտրոնական բանկը անվանի դերասան Հրաչյա Ներսիսյանի ծննդյան 125 –ամյակի առիթով թողարկելու է հուշադրամ: Հուշադրամի վրա Հրաչյա Ներսիսյանի պատկերն ընտրելու համար սահմանվել է մրցույթ, որում հաղթել է ռուսաստանաբնակ նկարիչ-քանդակագործ Ներսես Կիրակոսյանի՝ «Հրաչյա Ներսիսյան» դիմանկարը: Հեռախոսազրույց նկարչի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close