«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը զենքը հանձնել է ոստիկանությանը (լրացվող)


Լրացված է՝ 16։42
«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կրակոցներ արձակած անձը տեղափոխվել ոստիկանություն:
Լրացված է՝ 16։17
«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը զենքը հանձնել է ոստիկանությանը և վնասազերծվել է․հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Ահարոնյանը նշել է, որ զենքի տեսակը կպարզվի փորձաքննության արդյունքում:
Լրացված է՝ 16։02
«Բռնության որեւէ դրսեւորում, որեւէ պատճառով կամ հիմնավորմամբ՝ անընդունելի է: Ո՛չ բռնությանը: Հայաստանն առանց բռնության»,–իր ֆեսբուքան էջում գրել է ՀՀ վարչապետը:
Լրացված ՝ 16։00
Պլազայի տարածք են մուտք գործել հատուկ ջոկատայինները, նաև շտապօգնության ավտոմեքենան: Դեպքի վայրում է նաև Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը:
Լրացված է՝ 15։50
ՀՀ ոստկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը լրագրողներին հայտնել է, որ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն այս պահին բանակցում է կրակոցներ արձակած անձի հետ։ Նրա խոսքով՝ իրավիճակը վերահսկելի է։
Տեղադրված է՝ 15։28
Անհայտ անձը «Էրեբունի պլազա»-ի ուղղությամբ անկանոն կրակոցներ է արձակել: Նախնական տեղեկություններով զոհեր և վիրավորներ չկան, կրակոցներ արձակած անձը վնասազերծված չէ և գտնվում է «Էրեբունի պլազա»-ի ներսում: