ԿարևորՀասարակություն
Կրակոցներ՝ «Էրեբունի պլազա»-ի ուղղությամբ


Լրացված է՝ 15։50
ՀՀ ոստկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը լրագրողներին հայտնել է, որ ոստիկանապետն այս պահին բանակցում է կրակոցներ արձակած անձի հետ։ Նրա խոսքով՝ իրավիճակը վերահսկելի է։
Տեղադրված է՝ 15։28
Անհայտ անձը «Էրեբունի պլազա»-ի ուղղությամբ անկանոն կրակոցներ է արձակել: Նախնական տեղեկություններով զոհեր և վիրավորներ չկան, կրակոցներ արձակած անձը վնասազերծված չէ և գտնվում է «Էրեբունի պլազա»-ի ներսում:
ՀՀ ոստիկանություն հունվարի 23-ին՝ ժամը 14:38-ին, ահազանգ է ստացվել «Էրեբունի պլազա»-ի շրջակայքում կրակոցների վերաբերյալ: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, այս պահին դեպքի վայրում են ոստիկանության աշխատակիցները: