ԿարևորՏեսանյութեր

Կոռուպցիայի ընկալման համաթիվը. ինչ է դա նշանակում բիզնեսի համար

Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարում բեկումնային արդյունք է գրանցել։ Դա արձանագրել է նաեւ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» համաշխարհային հակակոռուպցիոն կենտրոնը, որը հրապարակել է Կոռուպցիայի ընկալման համաթվի 2019 թ. արդյունքները։ Համաձայն այդ արդյունքների՝ Հայաստանի միավորը 35-ից բարձրացել է 42-ի։

Սա նշանակում է, որ որ Հայաստանի դիրքը բարելավվել է 28 հորիզոնականով և 2018 թ.-ին գրանցված 105-րդ տեղից բարձրացել մինչև 77-րդ տեղը։ 

Ներկայացնելով զեկույցի մանրամասները՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հայաստանյան ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը շեշտել է, որ 2003 թվականից ի վեր այսպիսի աճ Հայաստանը չի արձանագրել։

Կառավարության նիստում այսօր այս ցուցանիշին անդրադարձավ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մինչ կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային հեղինակավոր հակակոռուպցիոն կազմակերպության կողմից Հայաստանում արձանագրված արդյունքների մասին խոսելն էլ՝ վարչապետը մեկ այլ լավ լուր նույնպես փոխանցեց։ Խոսքն այս դեպքում վերաբերում էր «Economist» հանդեսի վերլուծական կենտրոնի հրապարակած 2019 թվականի Դեմոկրատիայի ցուցիչին (Democracy Index 2019): Զեկույցում ներառված են 165 պետությունների և 2 տարածքների տվյալները:  Այդ զեկույցում էլ Հայաստանն զբաղեցրել է 86-րդ տեղը:

Սա նշանակում է, որ ժողովրդավարության ոռումով նախորդ զեկույցի համեմատ առավել առաջխաղացում գրանցած երկրների շարքում է նաև Հայաստանը: Միջազգային կառույցներն արձանագրել են, որ  Հայաստանը տարածաշրջանի ամենաժողովրդավար երկիրն է՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Միջազգային հեղինակավոր հակակոռուպցիոն կենտրոնի կատարած արձանագրումները ոչ միայն նշանակում են, որ երկրում լուրջ և տեսանելի արդյունքներ են գրանցվել՝ համակարգային կոռուպցիայի հաղթահարման գործում, այլ նաև այն, որ տեղացի գործարարների և օտարերկրյա ներդրողների համար ստեղծել են առավել բարենպաստ և կոռուպցիայից ազատ բիզնես միջավայր, քանի որ համաթիվը ցույց է տալիս նաեւ բիզնեսի կարծիքը։ Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ բիզնեսն իրականում այսօր հակված է դուրս գալու թե՛ ստվերից, եւ թե՛ կոռուպցիոն ճանապարհով չլուծել իր խնդիրը։

Այս տեսանկյունից անդրադառնալով կոռուպցիայի ընկալման համաթվի 2019 թ. արդյունքներին՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ այսօր ՖԲ-ի իր էջում գրել է․

«Այս ուղղությամբ իրականացվող ինտենսիվ աշխատանքների արդյունքում ակնկալում ենք, որ Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկը կլինի տարածաշրջանում»:

Գագիկ Մակարյանը հետագայի համար կարեւորում է Հայաստանում ձեռնարկատիրական մշակույթի խթանմանն ուղղված քայլերը։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» համաշխարհային հակակոռւպցիոն կենտրոնի հրապարակած զեկույցում նաեւ նշվել է, որ թավշյա հեղափոխությունից եւ նոր կառավարության ձեւավորումից հետո Հայաստանը խոստումնալից հեռանկար ունի հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման առումով։ Կազմակերպության հայաստանյան ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի դիտարկմամբ՝ զեկույցում ինքը նաեւ նկատում է որոշակի զգուշավոր լավատեսություն։

որձագետը նաեւ նշեց, որ համաշխարհային միջին համաթիվը 43 է, իսկ 50-ից բարձր համաթվի դեպքում է, որ կնշանակի՝ կոռուպցիան այլեւս չի հանդիսանում լուրջ հիմնախնդիր երկրի համար եւ այլեւս չկա դրա համակարգային լինելու վտանգը։ Նշենք նաեւ, որ այդ նպատակը դրված է հակակոռուպցիոն նոր ռազմավարության մեջ։    

Back to top button