ԿարևորՀասարակություն

Զինհաշմանդամ մարզիկները մասնակցում են Գերմանիայում անցկացվող ուսումնամարզական հավաքին

ՀՀ պաշտպանության նախարարության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության զինված ուժերի և Ռազմական սպորտի միջազգային խորհրդի  (CISM) եռակողմ  պայմանավորվածության համաձայն՝ հայ զինհաշմանդամ մարզիկները հունվարի 19-ից 24-ը մասնակցում են Գերմանիայում անցկացվող ուսումնամարզական հավաքին:

Հավաքի նպատակն է մարզիկներին 2021թ. կայանալիք զինվորականների ձմեռային խաղերին նախապատրաստելը:

Հավաքին մասնակցող զինհաշմանդամ մարզիկների ընտրության հարցում պաշտպանության նախարարությունը համագործակցել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի և Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button