ԿարևորՄշակույթ

Գերմանացի օպերային երգիչն ադրբեջանցի տենորին խնդրել է վերջ տալ հայերի դեմ ատելությանը

Օպերային հայտնի երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ առանց բացառության համաշխարհային բոլոր մեծ բեմերը նվաճած, ծնունդով Դրեզդենից, իր հիանալի խաղընկեր, գերմանացի բաս Ռենե Պապեն մեկնաբանել է ադրբեջանցի տենորի վարքագիծը և կից ներկայացրել Պապեի խոսքի թարգմանությունը:

«Սովորաբար ես այսպիսի երևույթները չեմ մեկնաբանում, բայց որպես ծնունդով դրեզդենցի, երաժշտության, արվեստի և ռասիզմին դեմ դեսպան, ստիպված եմ ասել իմ հարգարժան կոլեգա Յուսիֆին, ատելություն չբերել իմ քաղաք կամ որևիցէ մի այլ տեղ: Հնարավորություն ունենալ երաժշտությամբ զբաղվել՝ նշանակում է կամուրջներ կառուցել, այլ ոչ թե դրանք ավերել:

Սիրելի Յուսիֆ, եթե չգիտես, ապա ասեմ քեզ, որ Դրեզդենը ունի պատմական շատ պայծառ, շատ մութ և նաև փառավոր երաժշտական անցյալ: Այս քաղաքը կրկին իր ճանապարհն է հարթում Եվրոպայի և աշխարհի մեծագույն քաղաքներից մեկը դառնալու համար: Հրավիրված լինել այստեղ երգելու և ունկնդրին երջանկացնելու՝ շատ մեծ պատիվ է և առավելություն: Դու պետք է երջանիկ և և հպարտ լինես նրա մի մասնիկը դառնալու համար: Ուզում ես հիշվել որպես արտիստ, ոչ թե Ատելության կրող… քո կոլեգա՝ Ռենե»:

Ցուցադրել ավելի
Back to top button