ԿարևորՀասարակություն

Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նորանշանակ հայ նախարարի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում, որ հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի կառավարության հայազգի նորանշանակ նախարարի՝ սպորտի և երիտասարդության գլխավոր պատասխանատու Վարդինե Օհանյան-Գևորգյանի հետ:

«Տիկին նախարարին շնորհավորել եմ նշանակման կապակցությամբ, հույս հայտնել, որ Լիբանանում կայունության ամրապնդումը թույլ կտա կառավարությանը և նախարարին իրագործել նախանշված բոլոր ծրագրերը:

Պայմանավորվել ենք, որ օրեր անց նախարարի հետ կրկին հեռախոաազրույց կունենանք ու կքննարկենք համագործակցության կոնկրետ ծրագրեր»,- գրել է նախարարը:

Ցուցադրել ավելի
Back to top button