ԿարևորՔաղաքական

Արարատ Միրզոյանը նախազգուշացում հայտարարեց Ալեն Սիմոնյանին

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շարունակում է նախազգուշացումներ անել պատգամավորներին: Այս անգամ նախազգուշացման արժանացավ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը. «Ուզում եմ կանոնակարգ օրենքի նույն՝ արդեն հիշատակած հոդվածի և սահմանած իրավասությունների բերումով, նախազգուշացում սահմանել Ալեն Սիմոնյանին, ինքը գիտի՝ ինչի համար», — հայտարարեց Արարատ Միրզոյանը:

Նախօրեին քրեական ենթամշակույթը արմատախիլ անելուն ուղղված նախագծի քննարկման ժամանակ էլ ԲՀԿ 4 պատգամավոր կարգապահական պատասխանատվության է ենթարկվել, արդարադատության նախարարն էլ ստիպված է եղել զգուշացնել պետության հետ սպառնալիքի լեզվով խոսելու անթույլատրելիության մասին։

Back to top button