ԿարևորՀասարակություն
Վարդինե Օհանյանը Լիբանանի նոր կառավարության կազմում է

Լիբանանի նոր կառավարության կազմում նախարարական պորտֆելներից մեկը վստահվել է հայուհի Վարդինե Օհանյանին, որը առաջադրվել է ՀՅԴ Դաշնակցության կողմից: Նա նշանակվել է երիտասարդության եւ սպորտի հարցերով նախարար։ Ինչպես նշում է arevelk. am-ը, Լիբանանի ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ է նախարարի պաշտոնում հայուհի նշանակվում։
Մինչեւ այս Վարդինե Օհանյանը զբաղեցնում էր «Զվարթնոց» հատուկ կարիքների կենտրոնի տնօրենի պաշտոնը։