ԿարևորՍպորտ

Սիմոն Մարտիրոսյանը հավակնում է 2019 թվականի լավագույն ծանրորդի կոչմանը

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան 2019 թվականի լավագույն ծանրորդին և ծանրորդուհուն որոշելու համար պաշտոնական կայքում քվեարկություն է անցկացնում:

Հավակնորդների թվում է նաև Հայաստանի հավաքականի ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, որը 2019 թվականին դարձել է Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն: Վերջերս էլ հայտնի է դարձել, որ 22-ամյա հայ ծանրորդի «Ռիո-2016»-ի օլիմպիական արծաթը կփոխարինվի ոսկով:

Քվեարկությունը կավարտվի փետրվարի 10-ին:

Սիմոն Մարտիրոսյանի օգտին կարող եք քվեարկել այստեղ:

Ցուցադրել ավելի
Back to top button