ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Որքա՞ն կծառայեն նոր ճանապարհները

«Ժամանակը ցույց կտա մեր կատարած ճանապարհաշինարարությունը որակով է, թե` ոչ»,– «Ռադիոլուրի» հյուրասրահում տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարար Բագրատ Բադալյանն այսպես է արձագանքել այն ընդդիմախոսներին, որոնք հայտարարում են, որ 2019 թվականին Հայաստանում իրականացված լայնածավալ ճանապարհաշինարարական աշխատանքները  այնքան էլ որակով չեն կատարվել։

Փոխնախարարը նշել է  նաև, որ վերջերս վերանորոգած  կամ նորոգած   ճանապարհի  որևէ հատված չկա, որտեղ  կրկնակի աշխատանք արված  լինի։ Հիմնանորոգված կամ միջին նորոգված  ճանապարհներն  առնվազն  ութից տասը տարի կծառայեն` ասել է Բադալյանը։        

Նրա  խոսքով, բոլորն են անզեն աչքով տեսնում ,  որ հիմնանորոգվում են այն հատվածները, որոնք ունեն դրա կարիքը։ Այստեղ ծանոթ–բարեկամ սկզբունքը չի գործում։

Բագրատ Բադալյանը խոսել է նաև 2020–ին նախատեսված ճանապարհաշինարարական ծրագրերից, ինչպես նաև Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի  հետագա ճակատագրից։

Ցուցադրել ավելի

Կարդացեք նաև

Close
Back to top button
Close