ԿարևորՄտքերի խաչմերուկ

Մեր ժառանգներին եւս պետք է պաշարներ թողնել. «Հայացք Գյումրիից»

Ամուլսարի շուրջ գործընթացները հանքարդյունաբերության, բնապահպանական ոլորտներում ու մեր երկրի հասարակական կյանքում այն գլխավոր իրադարձությունն էին, որի շուրջ անցյալ տարի ակտիվացած գործընթացները այս տարի շարունակություն կունենան ու վճռորոշ փուլ կմտնեն՝ հետագա անելիքների իմաստով։ Այս պահին, գոնե հրապարակային հարթակում, դադար ու անորոշություն է Ամուլսարի հետագա «ճակատագրի» շուրջ։

Մինչ կձեռնարկվեն հետագա քայլերը` տնտեսագետ Կարեն Ավագյանը մատնանշում է, թե ինչ քայլեր պետք ձեռնարկել, որպեսզի ՀՀ–ում հանքարդյունաբերությունը լինի պատասխանատու և հնարավորինս անվտանգ և իր հերթին բերի տնտեսության այլ ճյուղերի զարգացման։

Տնտեսագետը նշում է, որ հանքանյութերը ՀՀ սեփականություն հանդիսանալով՝ կարևոր նշանակություն ունեն նաև սերունդների համար։

«Մենք չպետք է ապրենք միայն այս օրով և ամբողջ ռեսուրսների տեխնիկապես հնարավոր ծավալը փորձենք շահագործել հենց այսօր, այս պահին՝ ելնելով օրվա խնդիրների լուծումներից։ Պետք է թողնենք հնարավորություն, որպեսզի մեր ժառանգները ևս ունենան պաշարներ և կարողանան դրանք ավելի օպտիմալ շահագործել»,– ասում է «Հայացք Գյումրիից» հաղորդաշարի հեղինակը՝ կարևոր համարելով  Հայաստանի հանքարդյունաբերական պաշարների գնահատում իրականացնելը։

Ցուցադրել ավելի
Back to top button