ԿարևորՄիջազգային

Մեկնարկել են ԱՄՆ նախագահ Թրամփի պաշտոնազրկման լսումները Սենատում

Սենատում մեկնարկել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտի ենթարկելու լսումները: Կողմերը պատրաստվում են քաղաքական պայքարի՝ օրենսդրական կանոնակարգի սահմաններում:

ԱՄՆ Սենատում մեծամասնության ղեկավար, հանրապետական սենատոր Միչ Մաքքոնելը ներկայացրել է նախագահ Թրամփին իմպիչմենտի ենթարևկելու գործընթացի ընթացակարգը, որի շուրջ պետք է տեղի ունենա քվեարկություն Սենատում: Ինչպես «Ամերիկայի Ձայնն» է գրում, ըստ առաջարկված ընթացակարգի, կողմերից յուրաքանչյուրը ստանում է 24 ժամ երկու օրվա ընթացքում սեփական փաստարկներն առաջ քաշելու համար:

Մաքքոնելի առաջարկությունը չի պարունակում տեղեկություն, թե արդյոք լսումների ընթացքում ելույթով հանդես կգան վկաները, թե ոչ: Դեմոկրատ փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերը վստահ է՝ առանց վկաների ու առանց նոր ապացույցների ուսումնասիրության այս լսումներն իմաստազուրկ են:

Թրամփի փաստաբանական թիմը սակայն պնդում է, որ պաշտոնազրկման այս գործը վտանգ է Սահմանդրությանը , քանի որ նախագահ Թրամփը չի կատարել որևէ անօրինական քայլ՝ ճնշում գործադրելով Ուկրաինայի վրա հետաքննություն սկսելու համար, որը բխում է նրա քաղաքական շահերից:

Ներկայացուցիչների պալատը մեղադրում է Թրամփին իշխանությունը չարաշահելու և Կոնգրեսի աշխատանքները խոչընդոտելու մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button