ԿարևորՀասարակություն
Արմեն Սարգսյանը Դավոսում հանդիպել է Թիմ Քուքի հետ


Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է աշխարհահռչակ Apple ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուքի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հայաստանի նախագահը և Apple-ի գործադիր տնօրենը մտքեր են փոխանակել տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների, նորարարությունների ոլորտներում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ։