ԿարևորՔաղաքական

Առաջիկայում կկայանա Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն առաջիկայում հանդիպելու պայմանավորվածություն ունեն: Այս մասին այսօր ԱԺ- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Զոհրաբ Մնացականյանը։

«Մենք պատրաստ ենք հանդիպման: Ունենք պայմանավորվածություն, որ մոտ ժամանակներս կարող ենք հանդիպել: Մեր կողմից արտահայտվել է այն դիրքորոշումը, որ անկախ ամենից պատրաստ ենք բանակցել ցանկացած պահի»,- ասել է Մնացականյանը:

Ըստ նախարարի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին Արցախի մասնակցության հարցը շարունակում է մնալ օրակարգային:

«Չափազանց կարևոր է բանակցություններին այն սուբյեկտի անմիջական մասնակցությունը, որն ունի ընտրված իշխանություն, սուբյեկտ է, քաղաքական միավոր»,- հավելել է Մնացականյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close