ԿարևորՀասարակություն

Աշոցքում զարգանում է ձմեռային տուրիզմը

Աշոցքը նախատեսվել է դարձնել ձմեռային առողջարարական կենտրոն, զարգացնել ձմեռային էքստրեմալ տուրիզմը, սակայն այս բնակավայրում չկան հյուրանոցներ, փոխարենը 3 համայնքում կան փոքր հյուրատներ:

Ներդրողը ցանկանում է ընդլայնել գործունեությունը և զբոսաշրջիկբների համար գրավիչ դարձնել ձմեռային Աշոցքը, որտեղ տարվա կեսը միայն ձյուն է:

Աշոցքի ցուրտ ձմեռը, երկարատև պահպանվող ձյունն ու աշխարհագրական դիրքը ձմեռային էքստրեմալ զբոսաշրջության զարգացման ամենահարմար վայրերից մեկն է:  Դահուկավազքն այստեղ թե սիրողական, և թե պրոֆեսիոնալ  մարզաձևերից է: Դահուկային սպորտով է զբաղվել նաև համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը: Նա ասում է, որ այս մարզաձևում կարևորվում են սահուղու  դիրքային տատանումները: Ձմեռային ակտիվ հանգստի սիրահարները բացի Ծաղկաձորից ու Ջերմուկից գերադասում են Աշոցքը:

 «Ցանկացողներ շատ կան, պոտենցիալ կա, բայց համապատասխան ենթակառուցվածքներ չկան, հյուրամնոցներ չկան»:

Մեկ տարի առաջ ԵՄ աջակցությամբ կառուցված դահուկային կենտրոնում հյուրասենյակներ կան, բայց թիվը քիչ է, որպեսզի կարողանան Աշոցքում ընդունեն ձմեռայի մարզաձևը նախընտրող հյուրերի: Երկու 2 օր առաջ Աշոցքի դահուկային կենտրոնում ավարտվեց դահուկավազքի բաց առաջնությունը, որին մասնակցել է նաև մեկ շվեյցարացի:

«Դահուկային կենտրոնում ննջասենյակների թիվը 12 հոգու համար է, փոքր է, ունի ճաշասենյակ, դահուկները պահեստավորելու վայր, հիմնաանշինությունը հյուրանոցային չէ»:

Ձմեռային Էքստերմալ տուրիզմի զարգացմամբ է հետաքրքրված  ծնունդով  Փոքր Սեպասարցի  Արթուր Մկրտչյանը, ով կազմակերպում է անհատական տուրեր՝ հյուրերի ուշադրությունը ուղղելով նաև Աշոցքին: Համայնքի 3 բնակավայրում կառուցել են հյուրատներ՝ կոմունալ բոլոր հարմարություններով:

«Մենք մեծ ներդրնումներ ենք արել, ունենք դահուկներ, մոտոներ, ապահովում ենք մեր հյուրերի հանգիստը: Ունենք նաև հյուրատներ, որտեղ կարող են գիշերել, կան բոլոր կոմունալ հարմարությունները: Հյուրատներ ունենք 3 համայնքում՝ Մեծ Սեպասարում, Ղազանչիում և Բավրայում»:

Արթուրն այժմ Գյումրու մանկավարժական համալսարանի ուսանող է՝ ռազմական մասնագիտությունն է ընտրել, միաժամանակ զբաղվում տուրիզմով: Ասում է՝ իրենց խոշորացված համայնքի տարածքում՝  Մեծ Սեպասարում, Կրասարում կան ավելի բարձր սարեր, որոնց թեքություններն ավելի հարմար են ձմեռային էքստրեմալ մարզաձևերով զբաղվողների համար: Սահուղիներն իրենք են պասրաստում հատուկ տեխնիկայի միջոցով:

Ձմեռային էքստրեմալ տուրիզմի  զարգացման համար ունեն անհրաժեշտ գույքը: Ֆինանսական միջոցներ ունենալու դեպքում նպատակադրվել են ընդլայնել իրենց գործունեությունը և հյուրերի համար գրավիչ դարձնել Աշոցքը: Սա  նաև մարզի ռազմավարական ծրագրերում ներառված ուղղություն է, որը կարող է լուծել սոցիալական խնդիրներ: Հյուրատներում աշխատում են համայնքի բնակիչները՝ կանայք խոհարարությամբ և մաքրությամբ են զբաղվում, տղամարդիկ՝ կենցաղային մնացած խնդիրներով:

«Տեղի բնակիչները զբաղվում են անասնապահությամբ, տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի, բայց մենք, որ բացել ենք հյուրատները 3-4 ընտաիքի տղամարդիկ չեն մեկնում արտագնա աշխատանքի»:

Աշոցքը կարող է վերածվել ձմեռային առողջարարական կենտրոնի, իսկ մինչ այդ նախապատրաստվում են այստեղ անցկացնել  «Շիրակի ձմեռ» մարզամշակութային միջոցառումը:

«Փետրվարի 16-ին  «Շիրակի ձմեռը» Աշոցքում է լինելու, բավականին մեծ միջոցառում է, այսպես մարզային իշխանությունը ուշադրություն ունի Աշոցքում զարգացնելու ձմեռային տուրիզմը, ոչ միայն մարզային, այլ կառավարության կողմից կա աշխատանք»

«Շիրակի ձմեռը» ամենասիրելի միջոցառումներից է, որտեղ անցկացնում են բազկամարտի, դահուկավազքի մրցումներ, սահնակով վայրէջքներ:

Ցուցադրել ավելի
Back to top button