ԿարևորՀասարակություն

Ամանորյա տոնակատարությունների ծախսերը բերեցին շուրջ 9 միլիարդ դրամի հավելյալ առևտրաշրջանառություն

Երևանի քաղաքապետարանին  271 միլիոն դրամ էր տրամադրվել Հանրապետության հրապարակի ամանօրյա միջոցառումներն ավելի  գրավիչ դարձնելու համար: 2019 թվականի դեկտեմբերի 28-ից  2020 թվականի  հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է  9 միլիարդ 307 միլիոն դրամի հավելյալ առևտրաշրջանառություն, որից 4 մլրդն ծախսվել է մարզերում: Իսկ դա նախնական հաշվարկներով նշանակում է 325 միլիոն դրամի հարկ:

«Այսինքն ծախսված միջոցները  վերադառնալու են բյուջե: Այս տվյալները տեսնելով՝ մենք մյուս տարի ավելի մասշտաբային պետական ծախսեր պետք է անենք ամանօրին, որպեսզի ավելի շատ հարկեր գեներացնենք ու ավելի շատ հնարավորություններ ստեղծենք Հայաստանի քաղաքացիների համար աշխատելու և իրենց աշխատանքով վաստակելու համար», — ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button