Սփյուռքի ձայնը

«Սփյուռքի ձայնը»․ Երուսաղեմի «Ժառանգավորաց վարժարան և ընծայարանը» նաև հայրենասիրություն է սովորեցնում

1. Բեռլինում ապրող գիտնականներ Վաչե Թաչչանն ու Էլկե Հարթմանը հավաքագրում են Հայոց ցեղասպանությունից հետո հայերին առնչվող փաստաթղթերն ու տեղեկությունները: Հին Հալեպի Խապիե շուկայի վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են: Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցի առիթով ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի կողմից շարունակվող հարձակումները:
2. «Ակօս» թերթի անդրադարձը Պոլսի հայոց պատրիարքի թուրքական թերթերին տված հարցազրույցներին և Սփյուռքի մասին ձևակերպումներին: Ներկայացնում է Բագրատ Էստուկյանը:
3. Երուսաղեմում գործում է «Ժառանգավորաց վարժարան և ընծայարան»-ն, որտեղ ուսանելու նպատակով Հայաստանից շատ երիտասարդներ են մեկնում: Նրանցից մեկը՝ Հովհաննես Մարտիրոսյանն է, ով 8 տարի ուսանելուց հետո վերադարձել է Հայսաստան և մի քանի տարի ծառայել հայ եկեղեցուն: Երուսաղեմի Հայոց պատրիարքության, Երուսաղեմի հայկական թաղամասի և ազգերի հարաբերությունների մասին է զրույցը Հովհաննես Մարտիրոսյանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button