ԿարևորՀասարակություն

Սպանդանոցների գաղափարից հետքայլ չի լինի

Պարտադիր սպանդանոցային մորթի դեպքում մսի դեֆիցիտ չի լինի, իսկ մսի թանկացումն էլ կարճ ժամանակով եւ շատ չնչին կլինի, «Ռադիոլուրի հյուրասրահում» ասել է ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը։ 

Այսօր Հայաստանում կա   39 սպանդանոց, ևս 35–ը կառուցվում է։ Բոլոր մարզերում սպանդանոցներ կլինեն։ Կառույցն ամեն օր ստանում է  նոր սպանդանոցներ կառուցելու հայտեր։ Կենդանիներին սպանդանոց տեղափոխելու  գյուղացիների մտահոգությանը Գեորգի Ավետիսյանը պատասխանում է` գյուղացին իր կենդանուն սպանդանոց չի տեղափոխելու։

Յուրաքանչյուր սպանդանոց  պարտավորվել է ունենալ իր մեքենան, որն էլ կտեղափոխի կենդանիներին։

30 կմ հեռավորության դեպքում  երեք կենդանու  տեղափոխումն  անվճար է լինելու, իսկ մեկ կենդանու դեպքում  կնախատեսվի ինչ որ գումար։ Կլինեն սպանդանոցներ, որոնք այդ խնդիրներն անվճար կլուծեն։ 

Back to top button