ԿարևորՀասարակություն

Կապանում 26 վերելակ կնորոգվի. տրամադրվել է 24 մլն 232 հազար դրամ

Հաշվի առնելով համայնքի բնակիչների բազմաթիվ դիմում–բողոքները, խնդրի սոցիալական նշանակությունն ու քաղաքացիների անվտանգությունը՝ Կապանի համայնքապետարանն այս տարի հանձն է առել նորոգել բազմաբնակարան բնակելի շենքերի թվով 26 վերելակները։

Աշխատանքները մեկնարկել են 2019 թվականի դեկտեմբերի 25–ից․ նշված ծրագրի իրականացման համար համայնքային բյուջեից տրամադրվել է 24 մլն 232 հազար դրամ։ Վերանորոգման աշխատանքները իրականացնում է Կապանի «Վերելակ» արտադրական կոպերատիվը և ներկա դրությամբ նորոգել ու շահագործման է հանձնել 7 վերելակ։

Կապանի համայնքապետարանը հորդորում և խնդրում է խնամքով վերաբերվել վերելակներին, չփչացնել, չթալանել և հաշվի առնել, որ շենքերում մարդատար վերելակներ են և դրանք ուղղակի չօգտագործել որպես բեռնափոխադրման միջոցներ։ Կոչ է անում այսուհետ բարեխղճորեն օգտագործել վերելակները, ինչպես նաև փորձել ինքնուրույն հոգալ վերելակների ընթացիկ պահպանման ծախսերը։

Ցուցադրել ավելի
Back to top button