ԿարևորՀասարակություն

Իլ դը Ֆրանսի քաղաքային կառավարման փորձագետները՝ Երևանում

Իլ դը Ֆրանսի կամ Փարիզի վարչատարածքային շրջանի քաղաքային կառավարման տարբեր ոլորտների փորձագետներ են ժամանել Երևան, որոնց հետ հանդիպման մասին ֆեյսբուքյան գրառում է արել մայրաքաղաքի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը.

«Եկել են, որ մեզ խորհրդատվական, փորձի փոխանակման ծրագրերով օգնեն: Նախորդ այցն անցած տարի էր: Գույքագրել էին Երևանի խնդիրները, առկա ռեսուրսները և մեկնել, որ գան պատրաստի առաջարկներով:

Այսօր ապշած էին մի տարվա ընթացքում արված աշխատանքի արդյունքներով, մասնավորապես՝ աղբահանության ոլորտում:

Մի շարք ուղղություններով հիմա փոխվում են իրենց ուսումնասիրությունները, որովհետև պատկերն այլ է, արդեն իսկ կան կոնկրետ արված քայլեր, տրված լուծումներ կամ կազմված նախագծեր: ?

Այնուամենայնիվ, մի շարք հարցերում նրանք մեզ կօգնեն՝ ներդնելով իրենց գիտելիքները և հաջողված փորձը: Այդ ոլորտներից են, օրինակ, տրանսպորտի միասնական տոմսային համակարգը, վերջերս հիմնված շրջակա միջավայրի և կանաչապատման հաստատությունը, որը պետք է նաև աղբի սորտավորման գործընթացը նախապատրաստի, ինչպես նաև ուրբանիստական համակարգը՝ գենպլանից մինչև քաղաքի զարգացման ծրագիր»:

Ցուցադրել ավելի
Back to top button