ԿարևորՀասարակություն
ԱԺ նախագահը պատժամիջոց է կիրառել ԲՀԿ–ից 4 պատգամավորի նկատմամբ


ԱԺ–ում պատժամիջոց է կիրառվել ԲՀԿ–ից 4 պատգամավորի նկատմամբ։ Աժ–ի նախագահ Արարատ Միրզոյանը պատժամիջոցներ է կիրառել այն բանից հետո, երբ քրեական ենթամշակույթին առնչվող օրենսդրական փոփոխությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների մասնակցությամբ քաշքշուկի պատճառով երկու անգամ խաթարվեց խորհրդարանի աշխատանքը։
Պատգամավորների միջեւ քաշքշուկը սկսվել է ԲՀԿ–ից պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի եւ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթներից հետո։ Քրեական ենթամշակույթը արմատախիլ անելուն ուղղված նախագծերը քննարկվում են երկրորդ՝ վերջին ընթերցմամբ։ Առաջին ընթերցմամբ նախագիծն արդեն ընդունվել է։