ԿարևորՀասարակություն

2020թ. Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի. ՀՀ կառավարություն

Սահմանին գազի գինը չի թանկանա, հայտնում են ՀՀ կառավարությունից։ «2020թ. Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի», — ասված է կառավարության ֆեյսբուքյան էջի տարածած հաղորդագրությունում։

Օրեր առաջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարել էր՝ չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողի համար գազի սակագինը թանկացնելու համար։


Երկու օր առաջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանը չէր բացառել, որ «Գազպրոմը» հայտ կներկայացնի հանձնաժողով՝ սպառողին մատակարարվող գազի սակագինը բարձրացնելու համար: «Գազպրոմ Արմենիան» էլ հաստատել էր, որ գազի սակագնի վերանայման հարց քննարկվում է: Փորձագիտական շրջանակներում ակտիվ շրջանառվում էր այն կարծիքը, թե այս տարվա ապրիլից գազի սակագինը սպառողի համար կթանկանա, քանի որ սահմանի վրա 30 դոլար արժեցող գազի գնի 15 դոլարը կոմպենսացնում էր «Գազպրոմը»։

Ինչ տեղի կունենա ապրիլի մեկից հետո. փոխվարչապետը  չի բացառվում, որ ապրիլին «Գազպրոմ Արմենիան» սպառողին մատակարարվող գազի գինը բարձրացնելու հայտ ներկայացնի Հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողով։ Մհեր Գրիգորյանը պարզաբանում է, որ անխափան գազամատակարարում կազմակերպելու համար ներդրումներ են հարկավոր, և  չի բացառվում որ «Գազպրոմն» այդ առումով ասելիք ունենա։

«Այս պահի դրությամբ կարող եմ հաստատել, որ մինչև ապրիլի սակագնի փոփոխություն տեղի չի ունենա, սահմանին չի թանկանա, իսկ թե ինչ սակագին կգործի ապրիլից հետո սպառողի համար պարզ չէ։ Անվտանգության ապահովության հարց կա նաեւ»։

Ենթադրյալ  քննարկումների ու գազի գնի հնարավոր թանկացման մասին խոսելը նա վաղաժամ համարեց։ Բայց նաեւ վստահեցրեց, որ հայտ ներկայացվելու դեպքում  կքննարկվեն նաև  այլընտրանքային տարբերակներից օգտվելու  հնարավորությունները։  Որքանով է հավանական, որ կառավարությունը փոխհատուցի սպառողին, եթե «Գազպրոմը» հայտ ներկայացնի ու հրաժարվի փոխհատուցումից։

«Երբ հասկանանք, որ այո հայտ է ներկայացվել, որ դրա անհրաժեշտությունը՝ կառավարությունը կմտածի դրա մասի»։

ՀԾԿՀ –ի ղեկավար Գարեգին Բաղրամյանը չի բացառում, որ «Գազպրոմ Արմենիան» ապրիլից հետո գազի գնի վերանայման հայտ ներկայացնի: Նրա պարզաբանմամբ` սահմանին գազի գինը 30 դոլար  թանկացել  էր և «Գազպրոմը» 15 դոլարը կոմպենսացնում էր, հիմա ի վիճակի չէ դա անել։ Բայց սա չի նշանակում,  թե սպառողների համար գազը 30 դոլարով թանկանալու է` ասում է:

Տնտեսագետ Վահագն խաչատրյանը իր դիտարկումներն է ներկայացնում ու պնդում, որ Հայաստանում գազամատակարարման իրականացման մոտեցումн իրեն սպառել է, և պետք է այն փոխել:  Եթե «Գազպրոսը» գազմի սակագնի բարձրացման հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այն պետք է քննարկի 50 աշխատանքային օրվա ընթացքում։

Ցուցադրել ավելի
Back to top button