ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Նախկին սեփականատերը չի կարողանա գույքը վերադարձնելու հայտ ներկայացնել․ Նարեկ Բաբայան

Այս շաբաթ հավանաբար կնշանակվի   Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փալաս» հյուրանոցային համալիրի երկրորդ աճուրդի օրը․ «Ռադիոլուրի հյուրասրահում» ասել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։

Նախորդ աճուրդը, որը հայտարարվել էր 2019 թվականի դեկտեմբերի 18–ին,   չի կայացել  հայտերի բացակայության պատճառով։  Նոր  աճուրդին, ըստ Բաբայանի, հյուրանոցային համալիրի մեկնարկային արժեքը  (7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ) 5 տոկոսով կնվազի: 

«Գոլդեն Փալասը» պատկանում էր Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին։ 2018թ. նոյեմբերին ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ` նախկին պաշտոնյայի  կողմից փողերի լվացման փաստով։ Ըստ մեղադրանքի` Ավետիսյանն իր երեք հյուրանոցները կառուցել է ապօրինի ձեռք բերված միջոցներով և  դրանց ծագումը թաքցնելու համար ներկայացրել իբրև արտասահմանյան ներդրում։ Ավետիսյանը որոշել էր  գույքը նվիրաբերել պետությանը։

Նարեկ Բաբայանը հայտարարել է, որ  ներդրողների  համար  պայմանագրով կարող են երաշխիքներ ամրագրվել, որ նախկին  սեփականատերը  երբևէ  չի կարողանա գույքը հետ վերցնելու  հայտ ներկայացնել։

Back to top button