ԿարևորՄիջազգային

Ռուսաստանի գլխավոր դատախազն ազատվել է աշխատանքից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Իգոր Կրասնովին առաջադրել է գլխավոր դատախազի պաշտոնում:  

Նախկին գլխավոր դատախազ Յուրի Չայկան լքում է իր պաշտոնը և նոր աշխատանքի անցնում:

«Վլադիմիր Պուտինը Դաշնային խորհրդի քննարկմանն է ներկայացրել ՌԴ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Իգոր Կրասնովի թեկնածությունը գլխավոր դատախազի պաշտոնի համար»,- հայտնել են նախագահի աշխատակազմից:

Արդարադատության 44-ամյա գեներալ-լեյտենանտ Իգոր Կրասնովը, զբաղեցնելով Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնը, ղեկավարել է առավել կարևոր դեպքերի քննության գծով գլխավոր վարչությունը և գլխավոր քննչական վարչությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button