ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Շտապեք ապահովագրել գյուղմթերքը. էկոնոմիկայի նախարարության հորդորը՝ գյուղացիներին

«Փոքր ու միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագրի շրջանակում այսօր մեկնարկում է հավաստագրերի տրամադրման առաջին խմբի դասընթացը, հաջող ավարտելուց հետո 16 անհատի հնարավորություն կտրվի զբաղվել ջերմատնային տնտեսությամբ` այսօր «Ռադիոլուրի» հյուրասրահում հայտնել է էկոնոմիկային նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը։

Իռա Փանոսյանը խոսել է նաեւ պետական աջակցության այլ ծրագրերի մասին։ Այն գյուղացիները, որոնք ցանկանում են ապահովագրել խաղողը եւ ծիրանը, պետք է շտապեն։

Գարնանային ցրտահարությունից ապահովագրման ժամկետը մինչեւ փետրվարի 25–ն է, իսկ կարկուտից եւ հրդեհից՝ մինչեւ մարտի 25–ը։

Ցուցադրել ավելի
Back to top button