Հասարակություն
Երիտասարդ գիտնականների 13 դպրոց կֆինանսավորվի պետբյուջեից


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահի հրամաններով հաստատվել են 2020 թվականին ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվելիք գիտական միջոցառումների և երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկերը:
Ըստ այդմ՝ կֆինանսավորվի 28 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 13 դպրոց:
Միջոցառումների և երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկը` Գիտության կոմիտեի կայքում: