Միջազգային

Երեք տարի առաջ այս օրն ԱՄՆ 45-րդ նախագահ Թրամփը ստանձնեց պաշտոնը

Երեք տարի առաջ այս օրն ԱՄՆ 45-րդ նախագահ Թրամփը ստանձնեց պաշտոնը. այս մասին հիշեցնում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

«Նրա իմպիչմենտի մասին սկսեցին խոսել երդմնակալության հաջորդ իսկ օրը: Այս տարիների ընթացքում Թրամփը ստիպված եղավ ավելի շատ ժամանակ տրամադրել պաշտպանվելուն, քան աշխատելուն:

Թրամփին քարկոծում են նրա համար, ինչ նա խոստացել է անել և այդ խոստումների համար էլ հենց ընտրվել է: Այդուհանդերձ, Թրամփի տնտեսական ցուցանիշները աննախադեպ են, իսկ ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը` պատմականորեն ամենացածր մակարդակի վրա:

Իմ խորին համոզմամբ, եթե տնտեսության փլուզում չլինի և ծավալուն պատերազմի մեջ ԱՄՆ-ն չներքաշվի, ապա նա բոլոր շանսերն ունի մեկ տարի անց այս օրը կրկին երդմնակալության արարողությանը հերոսը լինելու»,- գրել է նա:

Ուկրաինային հատկացվելիք ռազմական օգնությունը ժամանակավորապես կասեցնելու Թրամփի որոշումը դարձավ պատճառ, որ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը սկսեր իմփիչմենթի գործընթաց ընդդեմ նախագահի: ԱՄՆ-ի կառավարության հաշվետվությունների գրասենյակը եկել է այն եզրահանգման, որ օգնության կասեցումը ոտնահարել է ԱՄՆ-ի օրենքները:

Ցուցադրել ավելի
Back to top button