ԿարևորՔաղաքական

Արցախում ընտրական գործընթացի պաշտոնական մեկնարկը տրված է

Արցախում նախագահական ու խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի մարտի 31-ին: Որոշումն այսօր, ինչպես պահանջում է Ընտրական օրենսգիրքը կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը հրապարակել է Արցախի հանրային հեռուստառադիոընկերության եթերում: Սա նշանակում է, որ տրված է ընտրական գործընթացների պաշտոնական մեկնարկը:

Քվեարկության օրվանից 70 օր առաջ ԿԸՀ նախագահի այս հայտարարությունից մոտ 15 օր հետո հանրապետության նախագահի թեկնածուների և կուսակցությունների փաստաթղթերի ընդունման գործընթացը կսկսի:

Պաշտոնական մեկնարկից օրեր առաջ հայտնի էր որ Արցախի նախագահի աթոռի հավակնորդների թիվը մոտ մեկ տասնյակ է: Նրանց հիմնական մասը առաջադրվել է կուսակցությունների կողմից: Երեկ կայացել է Արցախի Ազգային վերածնունդ կուսակցության  համագումարը:

Արցախի գործող խորհրդարանի միակ ընդդիմադիր ուժ հանդիսացող կուսակցությունը  առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու է առանձին թեկնածուով: Հայկ Խանումյանը կուսակցության թեկնածուն է: Գործադիր  մարմնի անդամ Տիգրան Գրիգորյանը առաջիկա ընտրությունները հայկական երկու հանրապետությունների հարաբերությունների համատեքստում է դիտարկում:

Խորհրդարանում տեղ ունենալու համար պայքարելու են  մոտ 3 տասնյակ կուսակցություններ, դրանց մեծ մասը ստեղծվել է հետհեղափոխական ժամանակամիջոցում: Երեկ ևս մեկ նոր կուսակցություն է հիմնադրվել՝ «Արցախի Ազատություն» կուսակցությունը:

Հիմնադիր համագումարում նոր կուսակցականները հայտարարել են, որ իրենց նպատակը  հասարակության և պետության կյանքին մասնակցելն է: Առաջիկա համապետական ընտրություններին մասնակցելու  ձևաչափը կուսակցությունը դեռ չի հստակեցրել:

Ցուցադրել ավելի
Back to top button