ԿարևորՀասարակություն

Արձակագիր Նարինե Աբգարյանը՝ օպերային հայտնի սկանդալի մասին

Ռուսաստանաբնակ ճանաչված արձակագիր Նարինե Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է օպերային սկանդալին, որի պատճառը ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովն է: Ինչպես հայտնի է, նա հրաժարվել էր ելույթ ունենալ միեւնույն բեմում հայ օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ:

«Աննա Նետրեբկոյի ամուսնու ՝ ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովի հետ կապված պատմության շուրջ սկանդալը, որը հրաժարվել է նույն բեմում երգել հայուհի Ռուզան Մանթաշյանի հետ, թափ է առնում: Դրեզդենյան պարահանդեսի կազմակերպիչները որքան էլ փորձեն դրա դեմն առնել, միևնույնն է ոչինչ չի ստացվում:

Երեկ Էյվազովին, որը համառորեն հերքում է կատարվածը, դիմել է գերմանացի օպերային երգիչ Ռենե Պապեն՝ կոչ անելով մնալ արվեստագետ ու չսերմանել թշնամություն: Այսօր արտահայտվել է գերմանացի օպերային երգիչ Թոմաս Կվաստհոֆը ՝ անկեղծորեն ամոթանք տալով Էյվազովին և մեղադրելով նրան ռասիզմի մեջ: Իսկ գերմանացի լրագրող, «Rheinishe Post» -ի մշակութային թղթակից Վոլֆրամ Գեորտցն ավելի հեռուն է գնացել ՝ գրելով, որ «… ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը, մեղմ ասած, դուրս է մղել Դրեզդենի Օպերային պարահանդեսից հայ երգիչ Ռուզան Մանթաշյանին: Ծանր, ոչ արտահայտիչ ձայնային տեմբրով էյվազովը միջազգային օպերային կրկեսին պետք է միայն այն պատճառով, որ Աննա Նետրեբկոյի ամուսինն է, որի հետ նա հաճախ է հանդես գալիս դուետով»,- գրել է նա:

Իր գրառումը նա ավարտել է հետևյալ տողերով. «Ինչով էր առաջնորդվում պարոն Էյվազովը՝ ներգրավվելով այս տգեղ, բացահայտ ռասիստական հակամարտության մեջ ոչ միայն իրեն, այլև կնոջը ՝ Աննա Նետրեբկոյին, չգիտեմ: Ամենայն հավանականությամբ, պարզապես ցանկացել է արժանանալ այն երկրի ղեկավարության բարեհաճ վերաբերմունքին, որի քաղաքացին է, ինչի համար նրան սրտանց շնորհավորում եմ: Այն ամենը, ինչին արժանի եք, պարոն Էյվազով, արևելյան բռնակալի և նրա կնոջ բարեհաճ վերաբերմունքն է: Հիմա կերեք մեծ գդալներով: Համեղ չէ՞»:

Ցուցադրել ավելի
Back to top button