ԿարևորՍպորտ

Արթուր Ալեքսանյանը՝ Հենրի Դեգլանի անվան Գրան Պրի մրցաշարի ոսկե մեդալակիր

Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի եւ Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանիսայի Նիցա քաղաքում ընթացող օլիմպիական չեմպիոն Հենրի Դեգլանի անվան Գրան Պրի մրցաշարում:

Եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը 3:1 հաշվով հաղթել է Արդբեջանի ներկայացուցիչ Օրխան Նուրիեւին:

Սա Արթուր Ալեքսանյանի առաջին մրցելույթն է վնասվածքից հետո: Ղազախստանում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում օլիմպիական չեմպիոնը կողոսկրի վնասվածքի պատճառով հրաժարվել էր եզրափակիչ գոտեմարտից:

77 կգ քաշայինների եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը նվաճել է արծաթե մեդալ՝ 2:5 հաշվով պարտվելով Ղազասխատնի ներկայացուցիչ Դեմեւ Ժադրաեւին:

Ցուցադրել ավելի
Back to top button