ԿարևորՍպորտ

Ծաղկաձորում գյումրեցի երեխաներն առաջին անգամ դահուկներով սահել են սովորել

«Սպորտը հնարավորոթյունների աշխարհում» եռօրյա ծրագրում ընդգրկված երեխաներն առաջին անգամ Ծաղկաձորում դահուկներով սահել են սովորել:

Ծաղկաձորում ընթանում է «Սպորտը հնարավորոթյունների աշխարհում» եռօրյա ծրագիրը, որը նախատեսված է գյումրեցի տղաների և աղջիկների համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարունի Բաթոյանը:

Երեխաներն այցելել են նաև մարզաբազա ու ներկա գտնվել բռնցքամարտի և ծանրամարտի հավաքականների մարզմանը, շփվել մեր չեմպիոնների հետ, նույնիսկ մարզումներ անցկացրել։

Երեխաների համար կազմակերպվել է նաև մասնագիտական կողմնորոշման և բիզնես մտածելակերպի զարգացմանն ուղղված սեմինար, որը ամփոփվել է գիտելիքներն ամրապնդող խաղով։

«Հուսով եմ, որ այս ձմեռն անմոռանալի կլինի երեխաների համար թե՛ հանգստի և ժամանցի, թե՛ նոր բաներ սովորելու առումով:
Ուրախ եմ, որ գյումրեցի երեխաների համար այսպիսի հնարավորություն ենք ստեղծել «Սպորտը բոլորի համար» ՀԿ-ի եւ «Kidpreneurs school»-ի հետ համատեղ»,-գրել է նախարար Զարունի Բաթոյանը:


Ցուցադրել ավելի
Back to top button