ԿարևորՍպորտ

Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալակիր է դարձել

«Կրկին սպորտային կիրակի և կրկին հաղթանակ»,- այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է  Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արածթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը:

Ջուլֆալակյանը 77 կգ քաշային կարգում մասնակցել է Դանիայում անցկացվող Thor Masters-ին և նվաճել ոսկե մեդալ: Իր էջում մարզիկը հրապարակել է նաեւ տեսանյութ՝ գոտեմարտից։

Ջուլֆալակյանը, ով նաեւ ԱԺ պատգամավոր է, որպես հետգրություն նշել է, որ երկուշաբթի օրը` հունվարի 20-ին, սկսում են ԱԺ 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանի աշխատանքները։

Ցուցադրել ավելի
Back to top button