ԿարևորՄիջազգային

Արքայազն Հարին և Մեգանը կզրկվեն արքայական տիտղոսներից

Արքայազն Հարին և Մեգանը կզրկվեն իրենց արքայական տիտղոսներից եւ չեն ստանա պետական ​​ֆինանսավորում, ասված է  Բուքինգհեմյան պալատի տարածած հաղորդագրության մեջ։

«Հարրին, Մեգանն ու Արշին միշտ կլինեն իմ ընտանիքի շատ սիրված անդամները», — ասված է հայտարարությունում:

«Ես գիտակցում եմ այն ​​մարտահրավերները, որոնք նրանք զգացել են վերջին երկու տարիների ընթացքում և աջակցում եմ նրանց ավելի անկախ կյանքի ցանկությանը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց ՝ այս երկրում և նրա սահմաններից դուրս իրենց կատարած աշխատանքի համար։ Իմ ամբողջ ընտանիքի հույսն է, որ այսօրվա համաձայնագիրը թույլ է տալիս նրանց սկսել կառուցել երջանիկ և խաղաղ նոր կյանք»:

Նոր պայմանավորվածությունն ուժի մեջ կմտնի այս տարվա գարնանից:

Սասեքսի դուքսն ու դքսուհին ասել էին, որ մտադիր են ֆինանսապես անկախանալ, իրենց ժամանակի մի մասն անցկացնել Մեծ Բրիտանիայում, մյուսը մասը` Հյուսիսային Ամերիկայում։ Միևնույն ժամանակ նրանք հայտնել էին, որ կշարունակեն «լիովին սատարել Ձերդ գերազանցություն թագուհուն», ինչպես նաև համագործակցել իրենց ղեկավարած կազմակերպությունների հետ, զբաղվել բարեգործական նոր նախագծերով։

Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի` թագավորական ընտանիքի անդամների լիազորությունները վայր դնելու մասին որոշումը, որը նրանք կայացրել էին առանց Բուքինգեմյան պալատի հետ համաձայնեցնելու, հիասթափեցրել էր Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II–ին։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close