ԿարևորՀասարակություն

Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է կինը

ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է կինը։

Մելիքյանն ասաց, որ հարևանների հետ դեռ չեն խոսել, ուսումնասիրում են տեսախցիկները, որպեսզի «ապացույց չկորցնենք»։

Լրագրողների հարցին՝ զենք հայտնաբերվե՞լ է, քննիչը պատասխանեց. «Դեպքի վայրում զենք կա, այո»։

Այսօր Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով։

Back to top button