ԿարևորՀասարակություն

Որոնք են ամենատարածված գաղտնաբառերը 2019-ին

2019 թվականին աշխարհում ամենատարածված գաղտնաբառերը, ինչպես և 2018-ին, կազմված են ամենապարզ ստեղնակցությունից ՝ «123456» և «qwerty», ինչպես նաև դրանց համադրումից  (օրինակ ՝ «1q2w3e»): Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, վկայում է «DeviceLock» կիբերանվտանգության ընկերության ուսումնասիրությունը:

Նշվում է, որ «password» և «111111» գաղտնաբառերը նույնպես առաջին տասնյակում են:

Ուսումնասիրությունն իրականացվում է արդեն երրորդ անգամ: Այն ներառում է մոտ 5 միլիարդ լոգին և գաղտնաբառ , որոնք հասանելի են դարձել անձնական տվյալների զանգվածային արտահոսքի պատճառով:

Ինչպես նշել է «DeviceLock» հետազոտական ​​ընկերության տեխնիկական տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, հիմնական վտանգն այն է, որ մեծ տարածում ունեցող  գաղտնաբառերի օգնությամբ հեշտ է մուտք գործել այլ ծառայություններ: Մասնավորապես, փոստը կոտրելուց հետո, հաքերը վերլուծում է նամակները՝ գրանցման մասին ծանուցումներով, և կարող է ձեռք բերել բազմաթիվ ծառայությունների, օրինակ՝ ինտերնետային բանկի բանալիները:

«Տեղեկատվությունը կարող է օգտագործվել ֆիշինգի գրոհների համար: Մեկ այլ տարբերակ` սոցիալական ցանցերում հաղորդագրություններ ընկերների անունից՝ դրամական օգնության խնդրանքով: Բացի այդ, հաշիվը կոտրելուց հաճախ օգտատիրոջից փրկագին են պահանջում, սպառնալով իր անունից ծայրահեղական նյութեր տեղադրել»,- նշել է Աշոտ Հովհաննիսյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button