Մտքի ուժը

«Մտքի ուժը»․ Նոր բնակելի բազմահարկ շենք՝ քիմիական արտադրության կողքին

Դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը 2019 թվականին պետության աջակցությամբ 480 հազար եվրո արժողությամբ սպեկտոմետր է ձեռք բերել։ Կենտրոնում փաստում են՝ անկախության տարիներից ի վեր գումարի հատկացումն առաջինն է՝ սարքավորում ձեռք բերելու նպատակով։ Մոտ 9 մլն դրամ էլ ծախսել են, սպեկտոմետրը հելիումով լիցքավորելու համար։ Այստեղ արդեն մտածում են, որ 2020–ի մայիսին էլ լիցքավորման կարիք են ունենալու ։ Հակառակ դեպքում ինչպես իրենք են ասում՝ ողջ հանրապետության քիմիան կկանգնի։ Այս կենտրոնը տարածաշրջանում եզակի է՝ ասում են։ Այստեղ, սակայն, ամեն օր պայքարում են , որպեսզի նախկինում իրենց պատկանող լողավազանի տարածքում 25–հարկանի բնակելի շենք չկառուցվի։ Գիտնականները չեն հասկանում՝ ինչպես կարելի է քիմիական տարբեր նյութեր արտադրող կենտրոնի տարածքում բնակելի շենք կառուցել։ Դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում, սակայն,մարտական են տրամադրված՝ պայքարելու են իրենց ու նաև նոր կառուցվելիք շենքի բնակիչների անվտանգության համար։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close