ԿարևորՀասարակություն

Կուտոյանի բնակարանում հայտնաբերվել են պարկուճներ եւ գնդակներ

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի բնակարանից հայտանեբրվել է «Գլոկ» տեսակի ատրճանակ։ Այն օրինական, պարգևատրման կարգով ստացած նրա զենքն է, լրագրողների հետ զրույցում ասաց ՔԿ Հատուկ կարևոր գործերով քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը։

«Կան բազմաթիվ պարկուճներ և գնդակներ, պատերին կան վնասվածքներ։ Դեպքի վայրում այս պահին էլ Գեորգի Կուտոյանի կնոջ և հոր հետ գործողություններ ենք կատարում։ Այլ որևէ անձ դեպքի վայրում չի եղել՝ բացի քննիչներից և օպերատիվ աշխատողներից։ Հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 110 հոդվածի առաջին մասով։ «Բայց բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվելու։ Կարող է լինի սպանություն, կարող է լինի սպանություն՝ քողարկված ինքնասպանությունով», — ասաց Արթուր Մելիքյանը։ Ըստ նրա՝ պատերին եղել են կրակոցների հետքեր։

ՔՕ 110 հոդվածի առաջին մաս․ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը։

ՔԿ Հատուկ կարևոր գործերով քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանն նշեց, որ Կուտոյանը հրազենային վնասվածք ունի քունքի շրջանում։ Հայտանաբերվել է մոտ 30-40 տասնյակից ավելի պարակուճներ, գնդակներ։ Օպերատիվ աշխատողները զեկուցել են, որ երբ եկել են դեպքի վայր, կինն ասել է, որ եկել է տուն և հայտնաբերել է ամուսնու դին։

Հատված Ռադիոլուրի 18.00–ի թողարկումից
Ցուցադրել ավելի
Back to top button
Close