ԿարևորՄշակույթ

«Կոմիտաս ասելով՝ Սփյուռքում հասկանում են «Կռունկ», «Անտունի», «Ծիրանի ծառ»․ Ռուբեն Մաթևոսյան

Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլում այս օրերին եռուզեռն ավելի ակտիվ  է․ պատրաստվում են Հանրային ռադիոյի նախաձեռնած «Համերգ –ռադիոհաղորդում․Կոմիտաս 150 հետգրություն» խորագրով մեծ նախագծին։ Այն Կոմիտաս 150–ի շրջանակում իրականացվող  Հանրային ռադիոյի երկրորդ կարևոր նախաձեռնությունն է՝ «Կոմիտաս 150 տարի/րոպե» եռասկավառակի թողարկումից հետո։

Հանրային ռադիոյի ներքնահարկում, իսկ ավելի կոնկրետ «0» հարկում կյանքը եռում է։ Եթե ասեմ, որ այստեղ  են աշխատում և իրենց փորձերն անցկացնում Հանրային ռադիոյի էստրադային–սիմֆոնիկ նվագախումբն ու Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլը, կարծում եմ, ամեն ինչ արդեն պարզ կլինի։

Մերանգուլյանի անվան անսամբլում պատրաստվում են հունվարի 23-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք «Համերգ –ռադիոհաղորդում․ Կոմիտաս 150 հետգրություն» խորագրով մեծ նախագծին, որը Հանրային ռադիոյի նախաձեռնությունն է։ Զրուցում եմ մաեստրո Ռուբեն Մաթևոսյանի հետ, որի, կարելի ասել, ամբողջ կյանքն է կապված Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլի հետ․ 1961 թվականից նա անսամբլի մենակատարն էր, իսկ 1996 թվականից՝  նույն անսամբլի գեղարվեստական  ղեկավարը։

Կոմիտասի 150-ամյակի առիթով 2019-ի հոկտեմբերին Հանրային ռադիոն ներկայացավ  հոբելյանական հատուկ նախագծով․  ձայնագրվեց կոմիտասյան  ստեղծագործությունների 180 կատարում, 9 ժամ երաժշտություն, ապա  թողարկվեց  «Կոմիտաս 150 տարի / րոպե» բացառիկ եռասկավառակ ալբոմը:

Ալբոմում  Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլը ներկայացված է երկու ստեղծագործությամբ՝ «Վաղարշապատի պար» և « Մոկաց հարսներ»։  Ստեղծագործությունները անսամբլը կներկայացնի նաև  հունվարի 23-ին կայանալիք համերգին։

Ցուցադրել ավելի
Back to top button