ԿարևորՀասարակություն

Երևանը՝ ամենաթանկ քաղաքների ցանկում

Երևանը Numbeo-ի կյանքի ինդեքսի արժեքի վարկանիշային ցանկում 380-րդ տեղում է: Բաքուն 390-րդ տեղում է, Թբիլիսին՝ 404-րդ: Այսինքն, Երևանն ավելի թանկ է մեր տարածաշրջանի մյուս երկու քաղաքներից։

Վարկանիշային ցանկում տեղ են գտել 440 քաղաք: Աշխարհի ամենաթանկ քաղաքների հնգյակում են շվեյցարական քաղաքները՝ Ցյուրիխը, Բազելը և Լոզանը, Ժնևն ու Բեռնը: Իսկ տասնյակում են Ստավանգերը, Օսլոն, Տրոնհայմը (Նորվեգիա), Ռեյկյավիկը (Իսլանդիա) և Բերգենը (Նորվեգիա):

Գնահատման համար հաշվի են առնվում ապրելու ծախսերը, տան վարձակալությունը, ռեստորանների գները. դրանք որոշակի ժամանակահատվածի ընթացիկ ցուցանիշների նկարագրությունն են, և հրապարակվում են պարբերաբար:

Numbeo-ն տվյալների մեծ շտեմարան է՝ աշխարհի քաղաքների և երկրների մասին:

Ցուցադրել ավելի

Կարդացեք նաև

Close
Back to top button
Close